Լրահոս

19.02.2010 14:48


Սերժ Սարգսյանն ընդունել է ինտերնետային բազմալեզու օնլայն թարգմանիչ ծրագրի աշխատանքային խմբին

Սերժ Սարգսյանն ընդունել է ինտերնետային բազմալեզու օնլայն  թարգմանիչ ծրագրի աշխատանքային խմբին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ինտերնետային բազմալեզու օնլայն  թարգմանիչ ծրագրի աշխատանքային խմբին, որը համագործակցում է ՀՀ սփյուռքի նախարարության հետ:

Ծրագիրն ապահովում է արեւելահայերենից արեւմտահայերեն, արեւմտահայերենից արեւելահայերեն, երկու հայերեններից անգլերեն եւ հակառակ ուղղությամբ թարգմանություններ:

Նախագահ Սարգսյանը  գոհունակություն է հայտնել նման ծրագիր նախաձեռնելու կապակցությամբ եւ նշել, որ այդպիսով նաեւ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվում սփյուռքում հայերենի պահպանության եւ տարածման համար:

Խմբի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը հանրապետության նախագահին է ներկայացրել ծրագիրը, դրա ընդլայնման, կատարելագործման եւ կիրառման հեռանկարները: Նա տեղեկացրել է, որ նոր մեկնարկած ծրագրի կայքից  արդեն իսկ օրական մոտ 1300 այցելու է օգտվում, որոնց զգալի մասը սփյուռքից է:

Խոսվել է ծրագրի աշխատանքային խմբում Հայաստանից եւ սփյուռքից բարձրակարգ լեզվաբաններ ընդգրկելուն, ծրագրի հետագա կատարելագործման համար գիտաժողով կազմակերպելուն վերաբերող հարցերի մասին:

Հանրապետության նախագահը հաջողություն է մաղթել աշխատանքային խմբի անդամներին եւ ասել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օժանդակել  նրանց գործունեությանը:

Այս խորագրի վերջին նյութերը