Պետքարտուղար Պոմպեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին պետքարտուղարն ասել է ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած լսումների ընթացքում՝ պատասխանելով Ռոդ Այլանդ նահանգի կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինիին.
«Որպես պետքարտուղար, դուք անելո՞ւ եք այն, ինչ չեն արել բազմաթիվ նախկին պետքարտուղարներ՝ ճանաչել Ցեղասպանությունը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից sազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում: Այո՞, թե՝ ո՛չ»:
«Չեմ կարող պատասխանել: Պատասխանը չգիտեմ: Ես կուսումնասիրեմ այդ հարցը»,-ասել է պետքարտուղարը:
Լսումների ընթացքում մեկ այլ կոնգրեսական, Կալիֆոռնիան ներկայացնող Բրադ Շերմանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը պետք է կանխի Թուրքիային ամերիկյան հզոր F-35 կործանիչ-ռմբակոծիչների վաճառքը: Դրանք ահաբեկիչների դեմ պայքարելու զենք չեն, ընդգծել է կոնգրեսականը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը եւ այդ կապակցությամբ նախատեսվող նոր օրինագծի քննարկմանը՝ Բրադ Շերմանն ասել է.
«Հույս ունեմ, Պետքարտուղարությունն առնվազն չեզոքություն կդրսեւորի, երբ, ինչպես նախատեսվում է, Կոնգրեսը որոշում կայացնի, նախորդ դարի սկզբին Օսմանյան կայսրության միլիոնավոր զոհերի՝ հայերի, հույների, ասորիների եւ սիրիակների հիշատակի վերաբերյալ»:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն