Աշխարհ

23.05.2018 13:51


Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել

Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել

Իրաքում դատարանի առջև է կանգնել 40 կին, որոնց ամուսինները եղել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամներ։

Մեղադրյալների մեջ կան նաև ազգությամբ թուրք կանայք։ Բոլորը մեղադրվել են ԻՊ-ին համակրելու, ահաբեկչական գործողություններին թիկունքային աջակցություն ցուցաբերելու մեջ։

Դատավարության ավարտին որոշում է կայացվել բոլորին դատապարտել մահապատժի։

Աղբյուրը չի հաղորդում թուրք կանանց թիվը, բայց նշում է, որ փետրվարին Իրաքում ևս 16 թուրք կին էր մահապատժի ենթարկվել ԻՊ-ին աջակցելու համար։

Հիշեցնենք, որ իրաքյան օրենքներով խիստ պատիժներ են սահմանված բոլոր նրանց համար, ովքեր որևէ աջակցություն են ցուցաբերել ԻՊ-ին: Կարող են մահվան դատապարտվել նույնիսկ ԻՊ-ի անդամ եղած, բայց ակտիվ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը