Այլակարծությունն ատող ու իբր հեռացած ՍՍ-ից ու նրա գումարտակներից ինչո՞վ եք տարբերվում
Հայտնի մուլտիկում, հիշում եք, երբ սարսափահար գոռում էին. - Սա՜տա՜նա՜ կա քաղաքում, սա՜տա՜նա՜...
Հիմա չես հասցնում բերանդ բացել, այլակարծությունն ատող բազմությունը նիզակներն առած լցվում է քո էջ: Էս նիզակներով սատանաներից պրծում չունեմ: Այլակարծությունն ատող ու իբր հեռացած ՍՍ-ից ու նրա գումարտակներից ինչո՞վ եք տարբերվում: Կամ՝ ո՞ր օրենքով է սահմանված, թե նոր կառավարության դեպքում պետք է 100 օր լռել: 27 տարում մի 15 կառավարություն է փոխվել, այդ ե՞րբ են 100 օր լռել: Չի՛ եղել նման բան: Եթե ես հրապարակում քանիցս ներկա եմ եղել ու իմ ականջով եմ լսել հայտարարությունը, թե իշխանության գալուց հետո ԱՆՀԱՊԱՂ պետք է ազատվեն քաղբանտարկյալները, հիմա ի՞նչ, չհիշեցնե՞մ այդ մասին: Եթե առաջնահերթ են համարվել արտահերթ ընտրությունները, սակայն հիմա նորերն այդ թեմայով անորոշ ձևակերպումներ են օգտագործում, հիմա ի՞նչ, չասե՞մ այդ մասին: Եթե կուտակայինի դեմ ժամանակին պայքարողը պաշտոն ստանալուց հետո ասում է՝ հիմա կողմ եմ կուտակայինին, չասե՞մ այդ մասին... Եթե-ները շատ են... Ու պետք չի քլունգն ուսերիդ առած վազել իմ էջ, ձեր փորած փոսը դուք եք ընկնելու: Վաղը հներն ու նորերը միասին շարունակելու են սիրո և համերաշխության մթնոլորտում աշխատել: Իսկ ձեր նման սատանայատիպ կռապաշտները սիրելի սրբապատկերը, որի առաջ ամեն օր աթողում եք, ջարդուփշուր եք անելու... Զգույշ եղեք, վնասվածքներ չստանաք...
Այլակարծությունն ատող ու իբր հեռացած ՍՍ-ից ու նրա գումարտակներից ինչո՞վ եք տարբերվում
Հայտնի մուլտիկում, հիշում եք, երբ սարսափահար գոռում էին.
- Սա՜տա՜նա՜ կա քաղաքում, սա՜տա՜նա՜...
Հիմա չես հասցնում բերանդ բացել, այլակարծությունն ատող բազմությունը նիզակներն առած լցվում է քո էջ:
Էս նիզակներով սատանաներից պրծում չունեմ:
Այլակարծությունն ատող ու իբր հեռացած ՍՍ-ից ու նրա գումարտակներից ինչո՞վ եք տարբերվում:
Կամ՝ ո՞ր օրենքով է սահմանված, թե նոր կառավարության դեպքում պետք է 100 օր լռել:
27 տարում մի 15 կառավարություն է փոխվել, այդ ե՞րբ են 100 օր լռել: Չի՛ եղել նման բան:
Եթե ես հրապարակում քանիցս ներկա եմ եղել ու իմ ականջով եմ լսել հայտարարությունը, թե իշխանության գալուց հետո ԱՆՀԱՊԱՂ պետք է ազատվեն քաղբանտարկյալները, հիմա ի՞նչ, չհիշեցնե՞մ այդ մասին:
Եթե առաջնահերթ են համարվել արտահերթ ընտրությունները, սակայն հիմա նորերն այդ թեմայով անորոշ ձևակերպումներ են օգտագործում, հիմա ի՞նչ, չասե՞մ այդ մասին:
Եթե կուտակայինի դեմ ժամանակին պայքարողը պաշտոն ստանալուց հետո ասում է՝ հիմա կողմ եմ կուտակայինին, չասե՞մ այդ մասին...
Եթե-ները շատ են...
Ու պետք չի քլունգն ուսերիդ առած վազել իմ էջ, ձեր փորած փոսը դուք եք ընկնելու:
Վաղը հներն ու նորերը միասին շարունակելու են սիրո և համերաշխության մթնոլորտում աշխատել:
Իսկ ձեր նման սատանայատիպ կռապաշտները սիրելի սրբապատկերը, որի առաջ ամեն օր աթողում եք, ջարդուփշուր եք անելու...
Զգույշ եղեք, վնասվածքներ չստանաք...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից