Աշխարհ

21.05.2018 20:14


Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից

Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցությունները վերջնական տեսքի են բերում ընտրացուցակները: Դրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամեկտը մայիսի 21-ն է:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը, որը ներկայացնում է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից: Նախորդ ընտրություններում Փայլանն առաջադրվել էր Ստամբուլի ընտրատարածքում:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պոլսահայ մյուս պատգամավոր Սելինա Դողանը, որն խորհրդարան էր անցել գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (CHP-ԺՀԿ) ցուցակով, այս անգամ չի ընդգրկվել «ԺՀԿ» ընտրացուցակում:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը