Վերջին օրերին տարբեր գործիչներ՝ հեղափոխականներ, վերլուծաբաններ, կուսակցականներ, իրավապաշտպաններ, քննադատում և հայհոյում են նախորդ ժամանակաշրջանի համատարած կոռուպցիան, անպատժելիությունը, դատաիրավական համակարգի ձեռնածու կարգավիճակը և այլն ևայլն։
Բայց, կախված սեփական համակրանքներից, ինչ-որ ժամանակ իշխանության մաս կազմած լինելու և այլ հանգամանքներից լսում ենք․ «Վերջին 10 տարիներին ստեղծված դատական համակարգի կախյալ վիճակն ու անպատժելիության մթնոլորտը», «Վերջին 20 տարում Հայաստանում ստեղծված բռնապետական, ավազակապետական համակարգը»։ Վերջապես պետք է իրերն իրենց անուններով կոչել։ Հայաստանը բռնեց ավտորիտար, բռնապետական, թե ավազակապետական համակարգի ուղին՝ սկսած 90-ական թվականներից, իսկ 1995թ․ կեղծված ընտրությունների և միապետական պարտադրված սահմանադրությամբ վերջնական ամրապնդվեց ավազակապետությունը։ Եթե ոմանք կասկածում են, կարող եմ հատվածներ բերել այն Սահմանադրությունից, ինչպես նաև պատվիրված և դեռևս չբացահայտված սպանություններից և այլն։
Վերջապես պետք է իրերն իրենց անուններով կոչել
ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից