Կարծիք

19.05.2018 20:03


Հասարակությունը պետք է տեսնի այդ ուղղությամբ դրական դինամիկա

Հասարակությունը պետք է տեսնի այդ ուղղությամբ դրական դինամիկա

Հայաստանում կան հետևյալ քաղաքական աստառներով քրեական գործեր՝

ա․ Շանթ Հարությունյան և ընկերներ

բ․ Հայկ Կյուրեղյան

գ․ Արթուր Վարդանյան և այլոք (Նորք Մարաշի տարածքում ձերբակալված և ըստ մեղադրականի հեղաշրջում նախապատրաստող խումբ)

դ․ Ժիրայր Սեֆիլյան և ընկերներ

ե․ Սասնա Ծռեր

զ․ «Սարի թաղցիներ»

է․ Սամվել Բաբայան և ընկերներ։

Անկախ այս բոլոր խմբերի նկատմամբ մեր համակրանքներից կամ հակակրանքներից՝ նրանց գործելու հիմնական շարժառիթն է եղել այն հանգամանքը, որ իշխանությունը երկրում բռնազավթված է եղել Սերժ Սարգսյանի կողմից, այլապես հնարավոր չէր լինի այսքան մարդ համախմբել այն նպատակների շուրջ, որը, ըստ մեղադրականի, եթե նույնիսկ այն հալած յուղի տեղ ընդունենք, նրանց վերագրվում է։

Այս բոլոր գործերի մեջ ամենահեշտ իրավական լուծումը ազատ արձակելու պահով թերևս միայն Շանթենց գործն է, քանի որ նրանց մեծ մասը արդեն կրել է իրենց պատժի մեծ մասը։ Մնացած գործերը կարիք ունեն ողջամիտ ժամկետում դիտարկման, վերանայման մեղմ պատիժների, եթե դա անխուսափելի է։

Մի խոսքով, հասարակությունը պետք է տեսնի այդ ուղղությամբ դրական դինամիկա։ Շանթենց ազատ արձակումը այդպիսի դինամիկա չէ։ Այդ քայլին հավանաբար կգնար նաև Սերժը, եթե հաջողեր վերջնականապես նստել վարչապետի աթոռին։

Հիմա ո՞րը կարող է համարվել ողջամիտ ժամկետ։ Առանց հարցի օրենսդրական մանրամասնությունների մեջ խորանալու՝ կարծում եմ, որ քաղաքականապես ճիշտ է, որ այն տեղի ունենա ամենաուշը նորանշանակ ընտրություններից մոտ 2-3 ամիս առաջ, եթե համարենք, որ նոր ընտրությունների վերջնաժամկետը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսն է։ Սրանով առիթ կտրվի Հայաստանում քաղաքական պրոցեսները մտցնել քաղաքական հուն, որից դուրս եկողները արդեն չեն ընկալվի հանրության կողմից։

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը