Լրահոս

19.05.2018 10:23


Արագածոտնում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 8 վիրավորներից 1-ամյա երեխան հերթական վիրահատությունից հետո մահացել է

Արագածոտնում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 8 վիրավորներից 1-ամյա երեխան հերթական վիրահատությունից հետո մահացել է

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 1-ին մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այս տարվա փետրվարի 21-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 8 վիրավորներից 1-ամյա Աշոտ Վարդանյանի մահվան հանգամանքով։ Վերջինս մայիսի 11-ին հերթական անգամ վիրահատվելու նպատակով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ, ըստ տեղեկությունների, վիրահատությունից հետո մահացել է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում բախվել էին Lada մակնիշի 34 MT 002 համարանիշի և Samand մակնիշի 236 ՕF 61 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մանկահասակ երեխային տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը