Լրահոս

19.02.2010 09:09

ՀԱԿ երիտասարդներն այսօր դուրս կգան երթի

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները տածել են հայտարարություն, որում ասված է.

«2008 թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների շնորհիվ իշխանության գահին հայտնվեց Սերժ Սարգսյանը որը լիարժեք շարունակողն է Ռոբերտ Քոչարյանի հանցավոր գործունեության: Արդյունքում մարտի 1-ին քաղաքի կենտրոնում իշխանությունները գնդակահարեցին սեփական ժողովրդին ու բանտերը լցրեցին բազմաթիվ քաղբանտարկյալներով: Մինչ այսօր վարչախումբը շարունակում է իրագործել' ժողովրդին կեղեքելու և ստրկացնելու ծրագիրը: Այս դժբախտություններին ավելացել են նաև ղարաբաղյան հիմնախնդրում և հայ-թուրքական հարաբերություններում ոչ հայանպաստ լուծումները:

Սակայն այս ամենը ի զորու չէ կասեցնել մեր պայքարը հանուն ազատ և անկախ Հայաստանի:

Ուստի` մենք Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներս' փետրվարի 19-ին ժամը 16:00-ին ՀԱԿ կենտրոնական գրասենյակի մոտից կազմակերպում ենք երթ հետևյալ երթուղով' Կորյուն փողոց - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշսոցի պողոտա - Սայաթ Նովա փողոց - Տերյան փողոց - Կ Ը Հ»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։