Պատասխան նրանց, ովքեր զարմացած են, որ ընդվզում է տեղի ունենում անցյալի արդարադատության համակարգի դեմ
Մարդ կա զարմացած է անցյալի արդարադատության համակարգի դեմ ընդվզողների քայլերից։ Չնայած այդ զարմացողների զարմանքն ավելի զարմանալի է, անկեղծ ասած։ Բայց փորձեմ զարմացածներին բացատրել։
Փաշինյանի հայտարարությունից հետո, եթե ընդվզողները տեսնեին, որ առնվազն մեկ քայլ է կատարվել քաղբանտարկյալներին ազատելու ուղղությամբ, ապա հնարավոր է և համբերեին։ Նկատի ունեմ, որ որևէ գործնական քայլեր չեն արվել, չի որոշվել քայլերի հաջորդականությունը, իրավաբանների խումբ չի կազմվել, որը զբաղվում է ինչ և ինչպես անելով կամ քայլերի հաջորդականությունը որոշելով։ Մինչ այժմ որևէ մեկը չի խոսել Ծռերի փաստաբանների հետ, չի հետաքրքվել, թե նրանք ինչ ուղիներ են պատկերացնում։
Այս ամենով հանդերձ հնչել է միայն վարչապետի հայտարարությունը, որ քաղբանտարկյալներ չեն լինելու։ Այս հայտարարությունը օդի մեջ կախված է մնացել, քանի որ անցյալի համակարգը պատրաստ չէ քաղբանտարկյալներ չունենալու շքեղությանը։ Իհարկե Փաշինյանը չպետք է հրահանգի։ Բայց հրահանգի դեպքում էլ չեմ կարծում, որ անցյալի մնացորդները հետևեն իր խոսքին։ Եթե Փաշինյանը չպետք է հրահանգի, եթե կազմված չէ քաղբանտարկյալներին ազատելու ճանապարհային քարտեզ, և ժողովրդին դրա մասին տեղյակ չի պահվել, կարճ ասած չկա որևէ գործնական քայլ, ապա ի՞նչ է մնում անելու։ Ընդվզել անցյալի համակարգի դեմ։
Փաշինյանի հայտարարությանը, այն մասին, որ քաղբանտարկյալներ չեն լինելու Հայաստանում, պետք է հետևեր գեթ մեկ քայլ այդ ուղղությամբ։ Նորից կրկնվեմ, ոչ թե որևէ մեկի ազատումը պետք է հետևեր այդ հայտարարությանը, այլ պետք է ստեղծվեին հիմքեր, որոնք կհանգեցնեն քաղբանտարկյալների ազատմանը։ Նման հիմքեր ստեղծելու փորձ անգամ չի արվել։ Իսկ այնտեղ արդեն 23 օր հացադուլ է անում ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԸ։

Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից