Կարծիք

17.05.2018 11:28


Միակ ուժը, որի համար քաղաքականապես շահավետ է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ լինեն, ՀՀԿ-ը ՍՊԸ-ն է

Միակ ուժը, որի համար քաղաքականապես շահավետ է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ լինեն, ՀՀԿ-ը ՍՊԸ-ն է

Միակ ուժը, որի համար քաղաքականապես շահավետ է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ լինեն, ՀՀԿ-ը ՍՊԸ-ն է, քանի որ այդպիսով նա կկարողանա դժգոհության որոշակի ալիք ուղորդել Նիկոլենց դեմ և օգտագործել դա հարմար պահին ռևանշիստական նկատառումներով։

Այս պատճառով իր ունեցած բոլոր լծակներով ՀՀԿ-ը ՍՊԸ-ն խոչընդոտելու է քաղբանտարկյալների ազատ արձակման ամեն քայլ։ Քաղբանտարկյալների պահով պահպանելով հանրային ճնշումը դատախազի և դատաիրավական համակարգի վրա՝ Նիկոլենց հնարավորինս զերծ պետք է պահել այդ առումով թիրախավորումից՝ առիթ տալով նրանց ավելի հանդարտ տեր կանգնել իրենց խոսքին։

Այսպիսով, Հայաստանի բոլոր քաղաքական խաղացողների մոտ կվերանա քաղբանտարկյալներ ունենալու քաղաքական նպատակահարմարությունը դրանից բխող ցանկալի հետևանքներով։

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը