Լրահոս

18.02.2010 16:17

Վ.Վարդապետյան. «Այսօր հասկանալի չէ Հայաստանի դիրքորոշումը Ջավախքի հարցում»

Վ.Վարդապետյան. «Այսօր հասկանալի չէ Հայաստանի դիրքորոշումը Ջավախքի հարցում»

-ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը դեռևս այն արդյունքը չի տալիս, որն ակնկալում է ջավախահայությունը։ Այն փաստը, որ այսօր հավաքվել են հայաստանյան քաղաքական-հասարակական կազմակերպությունները և ուզում են սփյուռքի միջոցները ներառելով՝ ճնշել Վրաստանի իշխանություններին, որ խնդիրները լուծվեն, հենց դա՛ է վկայում,-«7օր»-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ջավախքի հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը՝ ասել է «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը։

Նրա խոսքերով՝ այսօր հասկանալի չէ Հայաստանի դիրքորոշումը Ջավախքի հարցում, և առաջիկայում նա պետք է հստակեցնի իր քաղաքականությունը։

-Կարծում եմ՝ այն մտավախությունները, թե Ջավախքի խնդիրները բարձրացնելիս կարող է՝ հայ-վրացական հարաբերությունները փչանան, զուտ դատարկ կարծիքներ են, որովհետև միայն ջավախահայության խնդիրները լուծելուց հետո կարող է բարեկամությունն ավելի սերտանալ։ Սա կարող  է բերել հակառակ պրոցեսին։ Տասնյակ տարիներ շարունակ այդ հարցերը բարձրացվում են, բայց չեն ստանում իրենց լուծումը, և ես ցավում եմ դրա համար,-նշել է Վարդան Վարդապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։