Լրահոս

18.02.2010 16:06

ՀԱԿ–ն ու ՀՅԴ–ն ամենակարևոր հարցի շուրջ ընդհանուր եզր չունե՞ն

«Իրավունք դե ֆակտո» ակումբում ՀԱԿ-ՀՅԴ համագործակցության հարցին անդրադառնալով՝ Արա Նռանյանն ասել է, որ քաղաքական ուժերը կարող են համագործակցել՝ սկսելով նախ և առաջ մեկ կամ երկու խնդիրներից։

Նա նշել է, որ Դաշնակցության առաջնային խնդիրն այսօր հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարն է. «Ցավոք, այսօր ՀԱԿ-ը կարծես հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարին չի միանում, չի միանում «ոչ»-ի շարժմանը, և ես կցանկանայի այդ պատասխանն ստանալուց հետո ասել՝ մենք կարո՞ղ ենք համագործակցել, թե՞ ոչ»։

-Քաղաքականության մեջ ընդհանրապես ոչինչ բացառել հնարավոր չէ,- ասել է Ա. Նռանյանը և ավելացրել, որ հնարավոր է՝ պահ լինի, որ տարաձայնություններ ունեցող քաղաքական ուժերն ունենան նաև ընդհանուր որոշակի եզրեր.

-Այսօր ամենակարևոր հարցի շուրջ մենք այդ ընդհանուր եզրը, ցավոք, չունենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։