Կարծիք

15.05.2018 08:20


Պարոն Փաշինյանն այդ քայլով, ըստ էության, մերժեց հազարավոր մարդկանց քաղաքական գաղափարները և դիրքորոշումը

Պարոն Փաշինյանն այդ քայլով, ըստ էության, մերժեց հազարավոր մարդկանց քաղաքական գաղափարները և դիրքորոշումը

Հայաստանում կան քաղաքական կուսակցություններ, միավորումներ, ուժեր և անհատներ, ովքեր կասկածի տակ են դնում հայ-ռուսական եղբայրական և ռազմավարական հարաբերությունների ճշմարտացիությունը։ Այդ հարցի շուրջ մեր երկրում չկա կոնսեսունս։
Քաղաքականության մեջ յուրաքանչյուր խոսք ունի իր արժեքը։
Պարոն Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանում կոնսեսունս կա, այդ քայլով, ըստ էության, մերժեց հազարավոր մարդկանց քաղաքական գաղափարները և դիրքորոշումը։ Հուսանք, որ դրա դիմաց կստանանք ավելի արժեքավոր բան պետության համար, քան պարզապես մեր գաղափարներն անտեսել-չանտեսելը։
Հ.Գ. Հիմա ոչ մի հարված։ Երբ վարչապետը վերադառնա, այդ ժամանակ էլ հանգիստ մեր մտահոգությունների պատասխանները կսպասենք։

Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը