Լրահոս

18.02.2010 15:48

Դ. Շահնազարյան. «Շատ մոտ ապագայում ԱԺ–ն առանց վերապահումների կվավերացնի արձանագրությունները»

Դ. Շահնազարյան. «Շատ մոտ ապագայում ԱԺ–ն առանց վերապահումների կվավերացնի արձանագրությունները»

ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ ասել է, որ միջազգային հանրությունն ստիպելու է, որ ՀՀԿ-ն առաջինը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։

-Իշխանությունների ներկայացուցիչները փրփուրը բերաններին հայտարարում էին, որ միայն Թուրքիայից հետո կվավերացնեն, բայց հիմա ստիպեցին նրանց, և արդեն սկսել է այդ գործընթացը։ Կարծում եմ՝ շատ մոտ ապագայում խորհրդարանն առանց վերապահումների կվավերացնի արձանագրությունները,-նշել է նա։

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ իշխանություններն իրենք իրենց համար վավերացման վերջնաժամկետ են սահմանել ապրիլի 24-ը։

-Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները Հայոց ցեղասպանությունը չեն ընդունելու ո՛չ մինչև ապրիլի 24-ը, ո՛չ մյուս տարի, ո՛չ էլ տեսանելի ապագայում։ Երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 14-ին Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Սա էլ այս ամենի ապացույցն է,-նշել է նա։

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բավական կանխատեսելի է։ Սերժ Սարգսյանը կընկնի երկակի ճնշման տակ. նոմենկլատուրային ընդդիմութունը՝ Դաշնակցությունը, կպահանջի, որ նոր օրենքի համաձայն նա հետ վերցնի ստորագրությունը, իսկ միջազգային հանրությունը կստիպի, որ հապաղի։ Սա իշխանությունների հերթական սխալ որոշումն էր,-նշել է Դավիթ Շահնազարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։