Կարծիք

13.05.2018 15:17


Ձևավորվել է Ապամոնտաժող կառավարություն

Ձևավորվել է Ապամոնտաժող կառավարություն

Երևի ժամանակն է մի թեթև իմաստավորել կատարվածը: Մնացածն ըստ զարգացման:
-----

Երբ շենքը ծուռ է կառուցված, աղբը տարիներով չի հավաքվել ու ներծծվել է շուրջ բոլորը ու այդ տարածքում ապրելն արդեն հակահիգիենիկ է, առաջանում է ռադիկալ քայլերի պահանջ:
Նման պայմաններում ամենապարզ լուծումը երկու քայլ է պահանջում.

Քայլ 1. Ապամոնտաժել շենքը,
Քայլ 2. Տեղում կառուցել նոր շենք:

Ինչի համար պետք է երկու բրիգադ` ապամոնտաժող բրիգադ, որից հետո գործի է անցնում կառուցող բրիգադը:

Իմ հասկանալով ձևավորվել է Ապամոնտաժող Կառավարություն:

Դա ծանր ու պատասխանատու աշխատանք է ու երբեմն քանդելն ավելի դժվար ու վտանգավոր է, քան` կառուցելը:

Առաջին բրիգադը գործի է անցել, հաջողություն ցանկանանք ու խնդրենք, որ ապամոնտաժման ընթացքում բնակիչների անվտանգության կանոնները պահպանեն:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը