Թբիլիսիում բողոքի ակցիան եզրափակվել է պարելով (տեսանյութ)
Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում վերականգնվել է ճանապարհային երթևեկությունը: Բողոքի ցույցերի կազմակերպիչ «Սպիտակ աղմուկ» կազմակերպության անդամների խոսքով, այս պահին ակցիան այնքան մասշտաբային չէ, որ ճանապարհ փակվի, հետևաբար, ցույցերը կընթանան խորհրդարանի նախկին շենքի մայթում:
Հիշեցնենք, որ Ռուսթավելիի պողոտայում տեղադրվել էր 5 վրան, որոնցում պատրաստվում էին գիշերել ցույցի մասնակիցները: Նրանք բողոքում են նախօրեին «Բասիանի» և «Գալերի» գիշերային ակումբներում ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունից, որի արդյունքում 8 անձ է ձերբակալվել: Ակցիայի մասնակիցները «Ալիքի մեդիայի» հետ զրույցում ասել են, որ տարածքում կմնան այնքան ժամանակ, մինչև իշխանությունները դադարեցնեն սահմանափակել իրենց ազատությունը: Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում ակումբային երաժշտություն է հնչում և ցուցարաները կոչ են անում դուրս գալ փողոց ու պարել:
Իրավապահները խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են երեք անձի: Հավանաբար, ոչ սթափ վիճակում գտնվող անձինք վիճել են միմյանց հետ, ինչը վերածվել է ծեծկռտուքի և ոստիկանությունը ձերբակալել է նրանց:
Ինչպես հայտարարել են ցուցարարներից և ձերբակալվածներից մեկը, նրանք հանրահավաքի մասնակից չեն: Միջադեպից հետո դեպքի վայր է ժամանել ցույցի կազմակերպիչ «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդ Բեքա Ծիքարիշվիլին:
Ոստիկանության աշխատակիցները հավաքել են խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների տեղադրած վրանները: Մինչ այդ ոստիկանները վրանները հավաքելու կոչ են արել, սակայն մերժում ստանալուց հետո, իրենք են հավաքել:
Ինչպես նշում են ցուցարարները, ոստիկանությունն այս կերպ խախտում է օրենքը և իրենք փորձում են դիմակայել իրավապահներին: Նրանք ասում են՝ սա սադրանք է, որին չպետք է տրվել:
«Վրանները հեռացնելը ապօրինի գործողություն էր, ոստիկանությունից սրա համար պատասխան ենք հայցելու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բեքա Ծիքարիշվիլին:
«Վրաստանում վրան տեղադրելն արգելող օրենք գոյություն չունի: Վրանները հեռացնելն ապօրինի գործողություն էր: Այս պահին լարվածությունից զերծ մնալու համար հետագա քայլերը կծրագրենք գրասենյակում»,-նշել է Ծիքարիշվիլին:

7or.am