Քաղաքական

12.05.2018 20:02


Նոր նախարարների անուններն արդեն պաշտոնապես հաստատվեցին

Նոր նախարարների անուններն արդեն պաշտոնապես հաստատվեցին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Արթուր Խաչատրյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար,

Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարար,

Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար,

Մանե Թանդիլյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,

Մհեր Գրիգորյանը՝ փոխվարչապետ,

Լևոն Վահրադյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար,

Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարար,

Հրաչյա Ռոստոմյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար,

Արթուր Գրիգորյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար,

Լիլիթ Մակունցին՝ մշակույթի նախարար,

Արծվիկ Մինասյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար,

Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարար,

Աշոտ Հակոբյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,

Զոհրաբ Մնացականյանը հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը