Մատենադարանի տնօրինությունը հրաժարվել է հացադուլավոր Գարեգին Չուգասզյանին աջակցել և տրամադրել կենցաղային պայմաններ
Հիմնադիր խորհրդարանի հաղորդագրությունը
Հայտնում ենք, որ երեկ՝ մայիսի 11-ին, բանտից ազատ է արձակվել Հիմնադիր խորհրդարանի նախագահ, քաղբանտարկյալ Գարեգին Չուգասզյանը, որն արդեն 18 օր է՝ գտնվում է առողջությանը սպառնացող հացադուլի մեջ։
Գարեգին Չուգասզյանը այսօր մամլո ասուլիս է տվել Մատենադարանի տարածքում և որոշել է այնտեղ, հացադուլին զուգահեռ, նստացույց իրականացնել, քանի որ Մատենադարանն է եղել 1988թ․-ին սկսված համաժողովրդական շարժման օրրանը։ Մատենադարանի տնօրինությունը, որի հոգաբարձուների նախագահը նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայրն է, հրաժարվել է հացադուլավոր Գարեգին Չուգասզյանին աջակցել և տրամադրել կենցաղային պայմաններ, և ավելին՝ պատասխանել է․ «Թող Գարեգին Չուգասզյանը գնա և իր տանը հացադուլ-նստացույց իրականացնի»։
Մենք Հայաստանի հոգևոր կենտրոն Մատենադարանի տնօրինության այս անմարդկային վերաբերմունքը համարում ենք նենգադուլի /սաբոտաժ/ դրսևորում և հորդորում ենք երկրում հեղափոխական իրադրությանը նենգադուլ հայտարարած ուժերին սթափվել և գիտակցել, որ երկրում ստեղծված է նոր իրավիճակ և նրանք չեն կարող անտեսել այդ փաստը և շարժվել նախկին վարչախմբի հիմնած բռնապետական օրենքներով։
Հայաստանի հանրությունը նախկինում արդեն ականատեսն է եղել մեր հացադուլավոր եղբայր և գաղափարակից՝ Արթուր Սարգսյանի ողբերգական մահվան, որը տեղի ունեցավ նախկին վաչախմբի անմարդկային վերաբերմունքի արդյունքում։
Նշենք նաև, որ Գարեգին Չուգասզյան մտավորականը Մատենադարանի 30 տարի տնօրեն աշխատած Բաբկեն Չուգասզյանի որդին է, և նրանց ընտանիքը մեծ ներդրում է ունեցել Մատենադարանի կայացման գործում։
Մատենադարանի տնօրինությանը հորդորում ենք հետևել արժեքային հեղափոխության օրենքներին, և հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած սիրո և հանդուրժողականության սկզբունքին և շուտափույթ լուծում տալ հարցին։
***
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Ցավով արձանագրում ենք, որ GALA TV.AM-ում տեղ գտած «Մատենադարանի տնօրինությունը հրաժարվել է հացադուլավոր Գարեգին Չուգասզյանին աջակցել և տրամադրել կենցաղային պայմաններ» վերնագրով հրապարակումը ակնհայտ ապատեղեկատվություն է: Գարեգին Չուգասզյանը (Գ.Չուգասզյանը Մատենադարանի երջանկահիշատակ փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանի որդին է), որի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է և ազատ է արձակվել երեկ՝ մայիսի 11-ին, այսօր հացադուլը որոշել է շարունակել Մատենադարանի տարածքում՝ Մաշտոցի արձանի հարևանությամբ: Գարեգին Չուգասզյանի եղբայրը` Լևոն Չուգասզյանը, ուղեկցող երկու անձանց հետ հանդիպել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին և փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանին: Հանդիպման ընթացքում Մատենադարանի տնօրինությունը հայտնել է, որ պատրաստ է աշխատանքային ժամերին կենցաղային պայմաններ (սանհանգույց, ջուր և այլն) տրամադրել հացադուլավորին, ով իր նախաձեռնությամբ ծածկ ու վրաններ է հաստատել նշված տարածքում: Միաժամանակ նշվել է, որ նույն այդ պայմանները հնարավոր չէ ապահովել երեկոյան 18:00-ից հետո, քանի որ Մատենադարանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա շենքերի ու շինությունների ցանկում է, և այդ ժամից սկսած Մատենադարանում, բացի ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ-ի աշխատակիցներից, ոչ ոք, այդ թվում՝ Մատենադարանի աշխատակիցները, չեն կարող գտնվել: Մատենադարանում 18:00-ից միանում են ձայնաազդանշանային, տագնապային և անվտանգության այլ համակարգերը: Կոչ ենք անում լրատվական գործակալություններին զերծ մնալ Մատենադարանի վերաբերյալ չճշտված տեղեկատվություն տարածելուց:
Մատենադարանի տնօրինությունը հրաժարվել է հացադուլավոր Գարեգին Չուգասզյանին աջակցել և տրամադրել կենցաղային պայմաններ
Հիմնադիր խորհրդարանի հաղորդագրությունը
Հայտնում ենք, որ երեկ՝ մայիսի 11-ին, բանտից ազատ է արձակվել Հիմնադիր խորհրդարանի նախագահ, քաղբանտարկյալ Գարեգին Չուգասզյանը, որն արդեն 18 օր է՝ գտնվում է առողջությանը սպառնացող հացադուլի մեջ։
Գարեգին Չուգասզյանը այսօր մամլո ասուլիս է տվել Մատենադարանի տարածքում և որոշել է այնտեղ, հացադուլին զուգահեռ, նստացույց իրականացնել, քանի որ Մատենադարանն է եղել 1988թ․-ին սկսված համաժողովրդական շարժման օրրանը։ Մատենադարանի տնօրինությունը, որի հոգաբարձուների նախագահը նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայրն է, հրաժարվել է հացադուլավոր Գարեգին Չուգասզյանին աջակցել և տրամադրել կենցաղային պայմաններ, և ավելին՝ պատասխանել է․ «Թող Գարեգին Չուգասզյանը գնա և իր տանը հացադուլ-նստացույց իրականացնի»։
Մենք Հայաստանի հոգևոր կենտրոն Մատենադարանի տնօրինության այս անմարդկային վերաբերմունքը համարում ենք նենգադուլի /սաբոտաժ/ դրսևորում և հորդորում ենք երկրում հեղափոխական իրադրությանը նենգադուլ հայտարարած ուժերին սթափվել և գիտակցել, որ երկրում ստեղծված է նոր իրավիճակ և նրանք չեն կարող անտեսել այդ փաստը և շարժվել նախկին վարչախմբի հիմնած բռնապետական օրենքներով։
Հայաստանի հանրությունը նախկինում արդեն ականատեսն է եղել մեր հացադուլավոր եղբայր և գաղափարակից՝ Արթուր Սարգսյանի ողբերգական մահվան, որը տեղի ունեցավ նախկին վաչախմբի անմարդկային վերաբերմունքի արդյունքում։
Նշենք նաև, որ Գարեգին Չուգասզյան մտավորականը Մատենադարանի 30 տարի տնօրեն աշխատած Բաբկեն Չուգասզյանի որդին է, և նրանց ընտանիքը մեծ ներդրում է ունեցել Մատենադարանի կայացման գործում։
Մատենադարանի տնօրինությանը հորդորում ենք հետևել արժեքային հեղափոխության օրենքներին, և հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած սիրո և հանդուրժողականության սկզբունքին և շուտափույթ լուծում տալ հարցին։
***
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Ցավով արձանագրում ենք, որ GALA TV.AM-ում տեղ գտած «Մատենադարանի տնօրինությունը հրաժարվել է հացադուլավոր Գարեգին Չուգասզյանին աջակցել և տրամադրել կենցաղային պայմաններ» վերնագրով հրապարակումը ակնհայտ ապատեղեկատվություն է:
Գարեգին Չուգասզյանը (Գ.Չուգասզյանը Մատենադարանի երջանկահիշատակ փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանի որդին է), որի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է և ազատ է արձակվել երեկ՝ մայիսի 11-ին, այսօր հացադուլը որոշել է շարունակել Մատենադարանի տարածքում՝ Մաշտոցի արձանի հարևանությամբ: Գարեգին Չուգասզյանի եղբայրը` Լևոն Չուգասզյանը, ուղեկցող երկու անձանց հետ հանդիպել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին և փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանին: Հանդիպման ընթացքում Մատենադարանի տնօրինությունը հայտնել է, որ պատրաստ է աշխատանքային ժամերին կենցաղային պայմաններ (սանհանգույց, ջուր և այլն) տրամադրել հացադուլավորին, ով իր նախաձեռնությամբ ծածկ ու վրաններ է հաստատել նշված տարածքում: Միաժամանակ նշվել է, որ նույն այդ պայմանները հնարավոր չէ ապահովել երեկոյան 18:00-ից հետո, քանի որ Մատենադարանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա շենքերի ու շինությունների ցանկում է, և այդ ժամից սկսած Մատենադարանում, բացի ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ-ի աշխատակիցներից, ոչ ոք, այդ թվում՝ Մատենադարանի աշխատակիցները, չեն կարող գտնվել: Մատենադարանում 18:00-ից միանում են ձայնաազդանշանային, տագնապային և անվտանգության այլ համակարգերը:
Կոչ ենք անում լրատվական գործակալություններին զերծ մնալ Մատենադարանի վերաբերյալ չճշտված տեղեկատվություն տարածելուց:
Մատենադարանի լրատվական ծառայություն