Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հաղորդում է BFM TV հեռուստաալիքը:
Ազնավուրն ընկել եւ կոտրել է ձեռքը: Նշվում է, որ 93-ամյա երգիչն ընկել է Մուրյես կոմունայի իր տանը: Ազնավուրը վնասել է ուսոսկրը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ապրիլի վերջին էլ Շառլ Ազնավուրը վատ ինքնազգացողության պատճառով չեղարկել էր ելույթները Ռուսաստանում, ապա վերադարձել Փարիզ:
Շառլ Ազնավուրը կոտրել է ձեռքը