Քաղաքական

11.05.2018 20:33


Նոր նշանակումներ կառավարությունում

Նոր նշանակումներ կառավարությունում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ընդունել՝ վարչապետի աշխատակազմ ստեղծելու մասին:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.5-րդ հոդվածի 2-րդ մասերի.

1. Ստեղծել վարչապետի աշխատակազմ:

2. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) 10-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետի աշխատակազմի աշխատակիցների քանակը,
2) 14-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ հրամանագրեր է ստորագրել՝ ըստ որոնց Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ:

Պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը:

Կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստանձնել է Արայիկ Հարությունյանը:

Սփյուռքի նախարար է նշանակվել Մխիթար Հայրապետյանը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը