Կարծիք

11.05.2018 09:16


Թավշյա հեղափոխությանը, կներեք, հաջորդում է անմեղսունակության ցունամին

Թավշյա հեղափոխությանը, կներեք, հաջորդում է անմեղսունակության ցունամին

Թավշյա հեղափոխությանը, կներեք, հաջորդում է անմեղսունակության ցունամին:
Նկատում եմ, որ առանձին խմբեր խելքից-մտքից դուրս ակցիաներ են նախաձեռնում:
Այսինչ հացի փուռը սատարել է ՀՀԿ-ին: Բոյկոտե՛լ:
Այն մի կաթնամթերքի ընկերությունը սատարել է ՀՀԿ-ին: Բոյկոտե՛լ:
Էս ինչ գարեջրի արտադրությունը կամ խմորեղենի ցեխը սատարել են ՀՀԿ-ին: Բոյկոտե՛լ:
Էն մի սննդի ցանցը սատարել է: Բոյկոտե՛լ:
Բաստուրմայի, քյաբաբի, քյուֆթայի ցեխերը սատարել են...
Շամպունի, զուգարանի թղթի ցեխերը սատարել են...
Բոյկոտե՛լ, բոյկոտե՛լ, բոյկոտե՛լ...
Տնաշեննե՛ր, բա ի՞նչ եք ուտելու...
Նեոբոլշևիզմից պրծանք ընկանք նեոնեոբոլշևիզմի մե՞ջ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը