Լրահոս

18.02.2010 13:41

Վահան Հովհաննիսյանը նույնպես ներգրավվելու է հանձնաժողովի կազմում

Վահան Հովհաննիսյանը նույնպես ներգրավվելու է հանձնաժողովի կազմում

-Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր ունենք մեկ դաշնակցական՝ հանձնաժաղովի նախագահ Արմեն Ռուստամյանը։ Սակայն մեր խմբակցությունը դիմել է ԱԺ նախագահին, և խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը նույնպես ներառվելու է այդ հանձնաժողովի կազմում,-այս մասին լրագրողներին տեղեկացրել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը։

Նա նշել է նաև, որ Դաշնակցությունն օգտվելով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ունենալու հնարավորությունից՝ անելու է  ամեն ինչ՝ քննարկումներն ավելի իրական դաշտ տանելու համար։ Խորհրդարանում կկազմակերպվեն նաև խորհրդակցություններ տարբեր գերատեսչությունների հետ. «Մենք հանձնաժողովի լծակներն օգտագործելու բավական լուրջ ծրագիր ունենք, որ քննարկումները լինեն շատ ավելի հետաքրքիր և իրական, ոչ թե ֆորմալ քննարկում, որից հետո Ազգային ժողովը պարզապես կսեղմի կոճակը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։