Աշխարհ

10.05.2018 15:01


Football.London. Մխիթարյանին երբեք չի կարելի մեղադրել անհետանալու մեջ

Football.London. Մխիթարյանին երբեք չի կարելի մեղադրել անհետանալու մեջ

Անգլիայի առաջնության 31-րդ տուրից հետաձգված խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է «Լեսթերին»:

Football.London-ն անդրադարձել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

««Լեսթերի» դեմ Հենրիխը հիանալի խաղաց, չնայած որ վերջին փոխանցումը չէր ստացվում Մխիթարյանի մոտ, ինչը հիասթափեցնում էր նրան: Սակայն Մխիթարյանն անընդհատ խաղի մեջ էր:

Նա անընդհատ փնտրում է գնդակը և խաղին դինամիկա հաղորդում, իսկ կիսապաշտպանի տեխնիկան բացառիկ է: Երբեք չեք կարող նրան մեղադրել անհետանալու մեջ, ինչը չի կարելի ասել Օզիլի մասին»,-գրում է պարբերականը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը