Ձեր առաջնորդով հանդերձ՝ դուք ի՞նչ էիք, որ ձեր հանդեպ տարրական հարգանք դրսևորվեր
Տասը տարի ատելություն, մաղձ ու չարություն ցփնող իշխող ուժը (խմբակցության ղեկավարը) ԱԺ ամբիոնից բողոքում էր տարածվող ատելության ու մաղձի դեմ: Իբր իրենք սիրո ու համերաշխության քրմեր են եղել, ժողովուրդն էլ հիմա ոչ միայն չի գնահատում, այլև զզվանքով է լցված իրենց նկատմամբ: Ձեր առաջնորդով հանդերձ՝ դուք ի՞նչ էիք, որ ձեր հանդեպ տարրական հարգանք դրսևորվեր: Պետականաշեն ու ազգանվեր բառեր շաղ տալով՝ պետությունը հասցրիք աղետալի վիճակի, ազգն էլ ցրիվ տվեցիք՝ այն բաժանելով մերոնքականի և ձերոնքականի, «էլիտայի» ու պլեբսի, հաճախորդների ու ամբոխի, ծաղրածուների ու պետպատվերով քծնողների, երբ հանդուրժում էիք թույլատրելի չափով «այլակարծությունը» բարբառողներին, իսկ ճշմարտությունն ասողների բերանները ծեփում էիք: Էդ չէի՞ք, կեղծիքի ու գաղջության մունետիկնե՛ր... Սակայն հիմա էլ նկատում եմ, որ «Նոր Հայաստանը» կերտողներով հիպնոսացած «մասսան» է հերսոտած թռնում այս կամ այն մարդու երեսին, ով հանդգնում է պարզ ու անմեղ դիտարկում անել: Եթե այսօրվանից արդեն մերժում եք այլակարծությունը, ապա ինչո՞վ եք տարբերվում նրանցից, ում մերժում էիք ու մերժում եք: Եվ քեզ վրա գրոհում են մարդիկ, որոնք տասը տարի շրիշակի տակ պախկված էին ու վախենում էին անգամ ՍՍ-ի նկարից: Երկրի վրա սրբեր չկան, մենք էլ սատանա կամ հակահեղափոխական չենք, որ մեր ամեն հնչյունից ու բառից այդպես ընկնավորում եք: Հեղափոխությունը միայն ծնծղա ու ձոներգ չի: Ժամանակն է երկնքից վար իջնել ու ձեր տոտիկները թեթև հպել գետնին, եթե ուզում եք հասնել լիակատար հաղթանակի...
Ձեր առաջնորդով հանդերձ՝ դուք ի՞նչ էիք, որ ձեր հանդեպ տարրական հարգանք դրսևորվեր
Տասը տարի ատելություն, մաղձ ու չարություն ցփնող իշխող ուժը (խմբակցության ղեկավարը) ԱԺ ամբիոնից բողոքում էր տարածվող ատելության ու մաղձի դեմ:
Իբր իրենք սիրո ու համերաշխության քրմեր են եղել, ժողովուրդն էլ հիմա ոչ միայն չի գնահատում, այլև զզվանքով է լցված իրենց նկատմամբ:
Ձեր առաջնորդով հանդերձ՝ դուք ի՞նչ էիք, որ ձեր հանդեպ տարրական հարգանք դրսևորվեր:
Պետականաշեն ու ազգանվեր բառեր շաղ տալով՝ պետությունը հասցրիք աղետալի վիճակի, ազգն էլ ցրիվ տվեցիք՝ այն բաժանելով մերոնքականի և ձերոնքականի, «էլիտայի» ու պլեբսի, հաճախորդների ու ամբոխի, ծաղրածուների ու պետպատվերով քծնողների, երբ հանդուրժում էիք թույլատրելի չափով «այլակարծությունը» բարբառողներին, իսկ ճշմարտությունն ասողների բերանները ծեփում էիք:
Էդ չէի՞ք, կեղծիքի ու գաղջության մունետիկնե՛ր...
Սակայն հիմա էլ նկատում եմ, որ «Նոր Հայաստանը» կերտողներով հիպնոսացած «մասսան» է հերսոտած թռնում այս կամ այն մարդու երեսին, ով հանդգնում է պարզ ու անմեղ դիտարկում անել:
Եթե այսօրվանից արդեն մերժում եք այլակարծությունը, ապա ինչո՞վ եք տարբերվում նրանցից, ում մերժում էիք ու մերժում եք:
Եվ քեզ վրա գրոհում են մարդիկ, որոնք տասը տարի շրիշակի տակ պախկված էին ու վախենում էին անգամ ՍՍ-ի նկարից:
Երկրի վրա սրբեր չկան, մենք էլ սատանա կամ հակահեղափոխական չենք, որ մեր ամեն հնչյունից ու բառից այդպես ընկնավորում եք:
Հեղափոխությունը միայն ծնծղա ու ձոներգ չի:
Ժամանակն է երկնքից վար իջնել ու ձեր տոտիկները թեթև հպել գետնին, եթե ուզում եք հասնել լիակատար հաղթանակի...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից