Քաղաքական

09.05.2018 09:34


ԱՄՆ Պետքարտուղարությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ Պետքարտուղարությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Միացյալ Նահանգներն ակնկալում է սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության և ժողովրդի հետ, ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ.

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի նոր վարչապետ: Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ մեր երկրների միջև փոխադարձ շահավետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության և տարածաշրջանային ու գլոբալ կայունության ապահովման ուղղությամբ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը