Այսօր նշվում է Երկրորդ համաշխարհայինում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը
Մայիսը հաղթանակների ու տոների ամիս է, իսկ մայիսի 9–ը հայ ժողովրդի համար եռատոն է. այսօր նշվում է Երկրորդ համաշխարհայինում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն իրականացվեց 1992թ. մայիսի 8-9-ին:
Ռազմական գործողության ելքը կանխորոշված էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ գլխավոր հարավային ուղղության՝ Լաչինի և մյուս երեք ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն ընձեռեց հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:
Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:
Մայիսի 9-ին նշում ենք նաև 2-րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը։
Մարդկային պատմության մեջ ամենաարյունառու հակամարտության մեջ էր ներքաշվել այդ ժամանակ գոյություն ունեցող պետություններից 61-ը (աշխարհի բնակչության 80%-ը): Ռազմական գործողությունները ծավալվում էին երեք մայրցամաքում և չորս օվկիանոսում: Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն էր, որի ժամանակ օգտագործվեց ատոմային զենք: Պատերազմը դարձավ շուրջ 60 միլիոն զոհերի պատճառ։
Հայ ժողովրդի համար Հայրենական պատերազմն իսկական գոյամարտ էր: Պատերազմին Խորհրդային Միությունը պատրաստ չէր: Գերմանիան արագ հարձակումով անակնկալի բերեց խորհրդային զինված ուժերին ու հայտնվեց Մոսկվայի մատույցներում: Գերմանական զորքերի «Հարավ» խմբավորումը հարձակվեց Կովկասի ուղղությամբ և լուրջ սպառնալիք ստեղծեց ԽՍՀՄ-ի համար:
Խորհրդային Միության, ինչպես նաև եվրոպական երկրներում բնակվող հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն ունեցավ պատերազմին: Շուրջ 650000 հայ մասնակցեց պատերազմին, որոնցից մոտ 350000-ը զոհվեց:
Ռազմական գործողությունները ղեկավարում էին զորահրամանատարներ Գեորգի Ժուկովը, Ալեքսանդր Վասիլևսկին, Իվան Կոնևը, Կոնստանտին Ռոկոսովսկին, Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և ուրիշներ:
Ազատագրելով ԽՍՀՄ տարածքը՝ խորհրդային զորքերը ռազմական գործողությունները տեղափոխեցին ֆաշիստական զորքերի գրաված երկրներ:
1945թ. սկզբներին ակնհայտ էր, որ Գերմանիայի պարտությունն ամիսների հարց է:
Իրենց ռազմաքաղաքական ծրագրերը համաձայնեցնելու նպատակով կոալիցիայի 3 պետության ղեկավարները 1945թ. փետրվարի 4-11-ը Յալտայում (Ղրիմ) հրավիրեցին երկրորդ խորհրդաժողովը, որտեղ նաև որոշում ընդունվեց Միավորված ազգերի կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ և հանձնարարվեց 1945թ. ապրիլի 25-ին Սան Ֆրանցիսկոյում գումարել հիմնադիր ժողով:
1945թ. ապրիլի 16-ին խորհրդային զորքերն սկսեցին Բեռլինի գրոհը: Ապրիլի 25-ին ամերիկյան և խորհրդային զորամիավորումները հանդիպեցին Էլբայի ափերին: Ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ Հիտլերն ինքնասպան է եղել: Երկու օր անց հանձնվեց Բեռլինը:
Մայիսի 8-ի՝ լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Ավարտվեց պատերազմը Եվրոպայում, ավարտվեց նաև Երկրորդ աշխարհամարտը:
Ուշագրավ է, որ ղարաբաղյան պատերազմի հրադադարը նույնպես կնքվեց 1994-ի մայիսի 9-ին։ Հրադադարի պայմանագիրը մայիսի 9–ին ստորագրեցին Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովը, մայիսի 10–ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը, իսկ մայիսի 11–ին՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Ս. Բաբայանը։