Լրահոս

18.02.2010 09:37

Քրեական իրավիճակն անցած 7 օրում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' փետրվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 28-ը, խարդախության 40 դեպքից' 39-ը, խուլիգանության 7 դեպքից' 5-ը: Բացահայտվել է նաև գողության 70 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրված կողոպուտի' 2 և խուլիգանության 1 դեպքերն էլ բացահայտվել են:
Բացահայտվել են նաև նախկինում կատարված սպանության 1, մարմնական վնասվածք հասցնելու' 4 և խուլիգանության 1 դեպքերը:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 62-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։