Քաղաքական

08.05.2018 15:30


Մի շարք պաշտոնյաներ արդեն իսկ ազատվեցին պաշտոնից

Մի շարք պաշտոնյաներ արդեն իսկ ազատվեցին պաշտոնից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը լիազորությունները դադարեցնելուց առաջ ստորագրել է որոշումներ, ըստ որոնց՝ սեփական դիմումների համաձայն պաշտոններից ազատվել են վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատար Ալեքսան Հարությունյանը և վարչապետի օգնականի պաշտոնակատար Վլադիմիր Հակոբյանը:

Իրենց դիմումի համաձայն Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանն էլ ազատվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 8-ին՝ լիազորությունները վայր դնելուց առաջ ընդունել է որոշում Վահե Ստեփանյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Արթուր Սարգսյանին նշանակելու մասին:

Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար Միքայել Հարությունյանը ևս ազատվել է պաշտոնից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը