Քաղաքական

08.05.2018 13:30


Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ․ Հանրապետության հրապարակում քաղաքացիները տոնում էին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ․ Հանրապետության հրապարակում քաղաքացիները տոնում էին (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ-ն հատուկ նիստում Հայաստանի վարչապետի ընտրության հարցն է քննարկվում։ Նիստը գումարվելու է իրավունքի ուժով:

Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ում սատարում են ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները։ Հանրապետական խմբակցությունը խոստացել է, որ կօժանդակի Փաշինյանի ընտրությանը:

Մայիսի 1-ին ԱԺ-ում նրան կողմ քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

***

Սերժ Թանկյանն ԱԺ-ում լրագրողների համար նախատեսված օթյակից հետևում է վարչապետի ընտրություններին։

***

Գրանվել է 100 պատգամավոր։ Բացակա են ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Կարապետյանը, Հերմինե Նաղդալյանը, Գրիգոր Ավալյանը և ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը: Վերջին երկու պատգամավորները մանդատները վայր էին դրել:

***

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունից 10+1 պատգամավորի ձայն կտան Նիկոլ Փաշինյանին։

***

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ։ Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր։

Պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

***

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց Հանրապետության հրապարակ, իսկ այնտեղից՝ Բաղրամյան 26: Նրան ուղկեցում էր կինը` Աննա Հակոբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը