Քաղաքական

07.05.2018 18:20


Տեղի են ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խմբակցության նիստերը․ օժանդակելու են վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Տեղի են ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խմբակցության նիստերը․  օժանդակելու են վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

Քննարկվում են մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության հետ կապված հարցեր:

Գործադիր մարմնի նիստից հետո նախատեսվում է նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստը:

***

Քիչ առաջ ավարտվեցին նիստերը։ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է․

«Մենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3 ստորագրություն ունեցող վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին: Սա եղել է կուսակցության ու խմբակցության որոշմամբ, մենք ենք հորդորելու պատգամավորներին, որ նրանք կողմ քվեարկեն, այստեղ կուսակցության բաժանում չկա՝ մեր միասնական որոշումն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը