Ռուսաստանում «Նա մեր ցարը չէ» բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել (տեսանյութ)
«Նա մեր ցարը չէ» կարգախոսով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ երեկվանից ամբողջ Ռուսաստանով մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել, հայտարարում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով «ОВД-Инфо» պորտալը։
Բերման ենթարկվածների թիվը մեծ է հատկապես Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում։
Նշենք, որ երեկ Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինսկայա հրապարակից, բերման է ենթարկվել նաև ցույցերի կազմակերպիչ, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Հիշեցնենք՝ մայիսի 7-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը, նա չորրորդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը:
Սանկտ-Պետերբերգում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել․ ցուցարարները բարիկադներ են կառուցել և փորձել են ճեղքել զինվորականների կազմած պատն ու ներխուժել Սանկտ-Պետերբուրգի կենտրոնական հրապարակ։ Ոստիկանները ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ են կիրառել, ինչպես նաև ռետինե մահակներ։
Ռուսաստանում բերման ենթարկվածների թվում երկու երեխա կա։