Նիկոլի հետ հանդիպած մտավորականներից ոմանք նույն եռանդով հանդիպում էին ՍՍ-ի հետ
Ներեցեք, բայց տարօրինակ չէ՞, երբ մարդը դեռ վարչապետ չի ընտրվել ու 10-20 մտավորական (կամ՝ իրենց արվեստագետ համարող մարդիկ) վազում են ԱԺ ու հանդիպում Նիկոլի հետ: Նրանց մեջ տեսա մարդկանց, որոնք նույն եռանդով հանդիպում էին ՍՍ-ի հետ, վերջինիս խոնարհված հարց տալիս: Նիկոլ-մտավորականություն խորհրդարանական հանդիպումը լի էր «սումբուռնի» հարցերով: Կողմերը փայլեցին չհամակարգված, անորոշ ձևակերպումներով, մտքերով ու համարժեք, այն է՝ անտեղյակ պատասխաններով: Ախր, Նիկոլն ինքը, որ դեռ աթոռ, կնիք ու լծակ չունի և մշակույթի ոլորտին տեղյակ է սեփական թերթի էջերից միայն, ինչպե՞ս կարող է խորությամբ հասկանալ տվյալ ոլորտի խնդիրները: Իսկ նրա մոտ վազողներն էլ հայրենիքը կուսակցության հետ շփոթող տեսակն է (երեկ ՀՀԿ էին, այսօր՝ ԵԼՔ): Դա վաղո՜ւց նկատել է ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԸ. «Էս ժողովրդի դժբախտություններից մեկն էլ իր կես զարգացած, քաղքենի, տափակ սրտով և տափակ խելքով մտավորականներն են… Պառավ աղջիկների նման նախանձոտ, լեղի և հիմար… Էդ մարդկանց համար հայրենիքը կուսակցությունն է, իսկ կուսակցությունը` հավնոց, ծռտով ու կուտով լցված հավնոց…»:
Նիկոլի հետ հանդիպած մտավորականներից ոմանք նույն եռանդով հանդիպում էին ՍՍ-ի հետ
Ներեցեք, բայց տարօրինակ չէ՞, երբ մարդը դեռ վարչապետ չի ընտրվել ու 10-20 մտավորական (կամ՝ իրենց արվեստագետ համարող մարդիկ) վազում են ԱԺ ու հանդիպում Նիկոլի հետ:
Նրանց մեջ տեսա մարդկանց, որոնք նույն եռանդով հանդիպում էին ՍՍ-ի հետ, վերջինիս խոնարհված հարց տալիս:
Նիկոլ-մտավորականություն խորհրդարանական հանդիպումը լի էր «սումբուռնի» հարցերով: Կողմերը փայլեցին չհամակարգված, անորոշ ձևակերպումներով, մտքերով ու համարժեք, այն է՝ անտեղյակ պատասխաններով:
Ախր, Նիկոլն ինքը, որ դեռ աթոռ, կնիք ու լծակ չունի և մշակույթի ոլորտին տեղյակ է սեփական թերթի էջերից միայն, ինչպե՞ս կարող է խորությամբ հասկանալ տվյալ ոլորտի խնդիրները:
Իսկ նրա մոտ վազողներն էլ հայրենիքը կուսակցության հետ շփոթող տեսակն է (երեկ ՀՀԿ էին, այսօր՝ ԵԼՔ):
Դա վաղո՜ւց նկատել է ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԸ.
«Էս ժողովրդի դժբախտություններից մեկն էլ իր կես զարգացած, քաղքենի, տափակ սրտով և տափակ խելքով մտավորականներն են… Պառավ աղջիկների նման նախանձոտ, լեղի և հիմար… Էդ մարդկանց համար հայրենիքը կուսակցությունն է, իսկ կուսակցությունը` հավնոց, ծռտով ու կուտով լցված հավնոց…»:
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից