Աշխարհ

05.05.2018 15:13


Եվրախորհրդարան. Արտակարգ դրության պայմաններում Թուրքիայում ընտրությունները չեն կարող արդար լինել

Եվրախորհրդարան. Արտակարգ դրության պայմաններում Թուրքիայում ընտրությունները չեն կարող արդար լինել

Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ Եվրոպական խորհրդարանում իրականացվող հատուկ նիստի 2-րդ օրը քննարկվել է նաև Թուրքիայում տիրող իրավիճակը:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն իր ելույթում արձանագրել է, որ Թուրքիան օրեցօր հետընթաց է ապրում խոսքի ազատության ոլորտում:

«Եվրամիության համար առանց խոսքի ազատության ոչինչ հնարավոր չէ: Թուրքիայում խոսքի ազատությունը շարունակում է հետընթաց գրանցել: Խոսքի ազատությունը անփոխարինելի արժեք պետք է լինի այնպիսի երկրի համար, որը պատրաստվում է անդամակցել Եվրամիությանը»,-ասել է Հանը:

Հանը մտահոգություն է հայտնել նաև Թուրքիայում 2016-ի հուլիսից հայտարարված արտակարգ դրության շարունակաբար երկարացվելու կապակցությամբ:

«Ավտորիտարների գործելու ազատություն ավելի է մեծանում արտակարգ դրության պայմաններում: Դա մեզ մտահոգում է: Մենք մտահոգ ենք հատկապես դրա ևս մեկ անգամ երկարացվելու համար: Այդ իրավիճակում հնարավոր չէ ապահովել արդար ընտրությունների անցկացումը: Մենք շարունակում ենք մեր տեխնիկական աջակցությունը իրավական պետության հետընթացի հետևանքով տուժած մարդկանց: Մենք չենք կարող լռություն պահպանել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու ենք իրավիճակը շտկելու համար»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը