Քաղաքական

05.05.2018 11:11


Երևանի թիվ 11 դպրոցում կրքերը չեն հանդարտվում․ այսօր ևս դասադուլը շարունակվում էր (տեսանյութ)

Երևանի թիվ 11 դպրոցում կրքերը չեն հանդարտվում․ այսօր ևս դասադուլը շարունակվում էր (տեսանյութ)

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենի դեմ ուղղված դասադուլն այսօր ևս շարունակվում է: Դպրոց է այցելել Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետը: Դահլիճում հավաքված ուսուցիչներն ու աշակերտները կրկին ներկայացրել են իրենց բողոքները՝ շարունակելով պահանջել տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ սա այն Ազիզյանն է, որը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է եղել ու մշտապես մասնակցել է ՀՀԿ-ի նախընտրական արշավին: Իսկ քարոզարշավներից մեկի ժամանակ՝ Ռուզաննա Ազինյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն ուսանողական տարիներին կրակոտ երիտասարդ էր։

***

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ տնօրենը հրաժարական է ներկայացրել։

***

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը