Կարծիք

05.05.2018 09:21


«Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ». Ավետ Բարսեղյան

«Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ». Ավետ Բարսեղյան

Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ, որ ներկա կամ բացակա ստանաս։

Գնացք չէ, որից ուշանաս կամ շուտ նստես։

Հեղափոխությունը քննություն է

Հոգու
Տեսակի
Ընկերության
Խոսքի ու լռության
Հավատքի ու մտքի։

Հայրենիքի հետ ՍելՖի անել անհնար է։
Նա ինքն է ընտրում Դեմքերին, ովքեր անցնում են Ժամանակի փորձությունը։
Մեկնաբանություն գրելը երբեք չի դառնա Մասնագիտություն։
Ու էլի Մեծն Ժամանակն է որոշելու Ում անունները, Որ Էջում
և Ինչ տառերով գրի...
Աստված, աղոթիր Մեզ համար։
Սեր, վերադարձիր Հայաստան, քո անունից Ատելությունն Է Փորձում խոսել....

Ավետ Բարսեղյան

Այս խորագրի վերջին նյութերը