ՌԴ-ն միտված է Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը. Զախարովա
Ռուսաստանը միտված Է Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը եւ հետագա ինտեգրացիոն համագործակցությանը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մայիսի 4-ին կայացած բրիֆինգում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք քանիցս նշել ենք, որ հանդես ենք գալիս եղբայրական Հայաստանում գոյություն ունեցող խնդիրները երկրի Սահմանադրության հիման վրա, իրավական դաշտում, քաղաքական ուժերի միջեւ կառուցողական երկխոսության միջոցով լուծելու օգտին: Երկկողմ հարաբերությունների ոլորտում անփոփոխ կերպով տրամադրված ենք հայ գործընկերների հետ համատեղ դաշնակցային փոխգործակցության եւ ինտեգրացիոն համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված աշխատանքը շարունակելուն»,-ասել Է Զախարովան:
Նաև նշել է, որ Ռուսաստանը հետեւողական ուղեգիծ ունի Լեռնային Ղարաբաղի խնդրում եւ այսուհետեւ Էլ օժանդակություն Է ցուցաբերելու հակամարտության կարգավորմանը:
«Անտարակույս, այդ խնդրում մենք շատ հետեւողական ուղեգիծ ունենք եւ ընդհանրապես դրանից չենք ընկրկում, ուստի կողմերին օժանդակություն ենք ցուցաբերելու նաեւ այսուհետեւ: Բայց, մեկ անգամ Էլ եմ ասում, հարկավոր Է սպասել Հայաստանի քաղաքական իրադրության կայունացմանը»,-ընդգծել Է Զախարովան: