Աշխարհ

04.05.2018 22:08


Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը