Արմեն Մարտիրոսյան. «Չեմ կարծում, որ որևէ բան փոփոխված լինի»
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀԿ պատգամավորների վերջին օրերի այն հայտարարությունները, թե իրենք պատրաստ են մինչև Թուրքիայի վավերացնելը ՀՀ ԱԺ-ում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները՝ ասել է, թե այդ հայտարարությունները կարող են ընդամենը ինչ-ինչ հարցեր լուծել։
-Չեմ կարծում, որ որևէ բան փոփոխված լինի, որովհետև ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ Անգլիայում հայտարարել է, որ Թուրքիայի վավերացումից հետո հայկական կողմը կվավերացնի։ Այդ հայտարարությունները երևի նրա համար են, որ թուրքական կողմին հասկացնեն, որ իրենք պատրաստ են անվերապահորեն վավերացնել արձանագրությունները,-նշել է նա։

7or.am