Լրահոս

17.02.2010 17:20


Էմմի. «Ես և Միհրանը գիտենք, որ մենք ենք հաղթողները...»

Էմմի. «Ես և Միհրանը գիտենք, որ մենք ենք հաղթողները...»

-Նոր քվեարկության և «Եվրատեսիլին» Հայաստանի կողմից ներկայանալու ոչ մի նպատակ չունենք, ուղղակի ուզում ենք ասել, որ շատ լավ գիտենք մեր երկրպագուների քանակը,- «7օր»-ի հետ զրույցում ասել է Էմմին։

Նա նշել է, որ հիմա իրենք Ռազմիկ Ամյանի պրոդյուսերների հետ միասին անհրաժեշտ նյութեր են հավաքում քվեարկության հետ կապված խնդիրներն ապացուցելու համար, քանի որ քվեարկության ընթացքում 30 վայրկյան հետո սերվերն անջատվել է, իսկ  դրա մասին ոչ ոքի չի տեղեկացվել այն դեպքում, երբ Էմմիի և Ռազմիկ Ամյանի  ներկայացուցիչները բողոքել են, որ քվեարկությունը պետք է դադարեցվի։

-Ես և Միհրանը գիտենք, որ մենք ենք հաղթողները, համենայնդեպս, բարոյապես, և հենց հիմա աշխատանքներ են տարվում, որ Միացյալ Նահանգներում նկարահանենք մեր «HEY» երգի տեսահոլովակը,- ասել է Էմմին՝ նշելով, որ այդ երգը ստեղծված չէր Հանրային հեռուստատեսության անարդար մրցույթին 3 րոպե մասնակցելու համար,-այդ երգը ստեղծված էր նրա համար, որ կյանք ունենա, և մենք հիմա փորձում ենք կյանք տալ նրան, որովհետև տեսահոլովակի միջոցով կարող ենք ցույց տալ, թե որքան լավն է «HEY» երգը։

Նա շնորհակալություն է հայտնել իրենց  երկրպագուներին և կոչ արել սպասել երգի տեսահոլովակին ու չհուսահատվել, քանի որ իրենք չեն հուսահատվում. «Մենք շարունակում ենք աշխատել։ «Եվրատեսիլը» դոգմա չէր մեզ համար. «Եվրատեսիլն» ուղղակի միջոց էր Հայաստանը լավ ներկայացնելու համար, ինչի համար մենք շատ երկար էինք պատրաստվել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը