Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները
Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը:
Արմեն Ամիրայի հայտարարության մեջ նշված է. «Սիրելի հայրենակիցնե′ր՝ գործընկերնե′ր, ՀՀ նախագա′հ, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցնե′ր, ՀՀ կառավարության իմ գործընկերնե′ր և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյա′ն,
բոլորիդ առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում մոտ մեկ և կես տարվա համագործակցության, համատեղ աշխատանքի համար։
Հաճելի և պատասխանատու էր ծառայել մեր ժողովրդին, մեր պետությանը՝ հանուն մշակույթի զարգացման։
Այս ընթացքում հասցրեցի անել այն, ինչ հասցրեցի։ Իսկ բազմաթիվ այն ծրագրերը, որոնք ավարտին հասցնել չստացվեց, վստահ եմ, որ նախարարության իմ գործընկերները կփորձեն լավագույնս իրագործել։
Միշտ պատրաստ եմ ծառայել հայրենի մշակույթին՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից։
Սիրով՝ Արմեն Ամիրյան»։
Արմեն Ամիրյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016թ. սեպտեմբերին: Նա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարելուց և կառավարության հրաժարականից հետո ստանձնել էր նախարարի պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը:
Հիեցնենք, որ այսօր բողոքի անհնազանդության խաղաղ գործողություններին էին միացել նաև թատրոնի և կինոյի մի շարք դերասաններ ու մշակութային գործիչներ։ Նրանք ցույց էին անցկացնում ՀՀ մշակույթի նախարարության շենքի դիմաց և պահանջում, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանն իրենց միանա կամ էլ հրաժարական տա:

7or.am