Քաղաքական

02.05.2018 13:01


Բողոքի ցույցի են դուրս եկել Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի աշխատակիցները (տեսանյութ)

Բողոքի ցույցի են դուրս եկել Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի աշխատակիցները (տեսանյութ)

Այսօր գործադուլ են անցկացնում Տավուշի մարզպետարանի աշխատակիցները՝ բացի հիմնականում պաշտոնյաներից, մարզկենտրոն Իջևանի քաղաքապետարանի աշխատողները՝ բացի քաղաքապետից:

Մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցները միացել են Իջևանում բողոքի ակցիաներին:

Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ աշխատում են՝ ապահովելու մարզպետարանի բնականոն գործունեությունը: Նա նաև հավաստիացրեց, որ մարզպետ Հովիկ Աբովյանը մարզում է և աշխատավայրում է:

Ցուցարարները, որոնց միացել են նաև բանկերի տեղական մասնաճյուղերի, հարկային պետական տեսչության և այլ կառույցների աշխատակիցներ, փակել են Տավուշի մարզի մի շարք ճանապարհներ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը