Քաղաքական

02.05.2018 11:15


Քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները վերսկսվեցին (տեսանյութ, լրացված)

Քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները վերսկսվեցին (տեսանյութ, լրացված)

Մայիսի 1-ի երեկոյան Հանրապետության հրապարակում հրավիրված բազմամարդ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր առավոտվանից վերսկսվում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները․

«ՀՀԿ կուսակցության գործողություններին հաջորդում է մեր հակաքայլը՝ հայտարարվում է տոտալ գործադուլ ու դասադուլ, շրջափակվում են բոլոր փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, ամեն ինչ, ինչ հնարավոր է: Ես դիմում եմ որպես ժողովրդի թեկնածու՝ բոլոր պետական ծառայողներին հայտարարում եք տոտալ գործադուլ:

Այս պայքարը չի կարող չավարտվել հաղթանակով, չկա այդպիսի տարբերակ, ուղղակի գոյություն չունի»:

***

Ցուցարարները շրջափակել են օդանավակայանի ճանապարհը։ Փակ են նաև հանրապետության բազմաթիվ այլ փողոցներ։

***

Մեքենաներով փակվել են ՀՀ մշակույթի, սփյուռքի ու կրթության և գիտության, արդարադատության նախարարությունների մուտքերը:

***

Գործադուլ են հայտարարել «Զվարթնոց» օդանավակայանի մի շարք աշխատակիցներ։

***

Փակվել են մետրոյի կայարանները։

***

Գյումրիում ցուցարարները մտել են քաղաքապետարանի շենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը