Աշխարհ

02.05.2018 07:22


Սահակաշվիլին ՀՀ ԱԺ պատգամավորներից ոմանց հիմարներ է անվանել

Սահակաշվիլին ՀՀ ԱԺ պատգամավորներից ոմանց հիմարներ է անվանել

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մայիսի 1-ին ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցով որոշ ՀՀԿ-ականների ելույթներին և գրել.

«Հայաստանի Ազգային ժողովում ինչ-որ հիմարներ Նիկոլ Փաշինյանին կապում են ինձ հետ: Ես Փաշինյանին չեմ ճանաչում, բայց այդ պատգամավորներին ցանկանում եմ ասել, որ նրանք խնդիրներ ունեն ոչ թե միջազգային դավադրության հետ, այլ սեփական ժողովրդի, ում հոգնեցրել է ձեր գողություններն ու ցինիզմը: Հայաստանը լինելու է կոռուպցիայից ազատված և հաջողակ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը