ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, հայտարարում է խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր ներկա չէր ԱԺ հատուկ նիստին:

7or.am