Վարչապետ չընտրվելուց հետո Հանրապետության հրապարակում հանրահավաքը (տեսանյութ)
Այսօր առավոտվանից հազարավոր քաղաքացիներ են հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղ տեղադրված մեծ էկրաններով հետևում էին ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրությանը։
Ինչպես տեղեկացրել էինք, միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվեց 45 կողմ, 56 դեմ ձայների հարաբերակցությամբ։
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԵԼՔ-ը կողմ քվեարկեցին, ՀՀԿ-ն՝ դեմ։
Հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը առավոտյան ժամը 8։15-ից վերսկսվում են քաղաքացիական զանգվածային անհնազանդության գործողությունները.
«ՀՀԿ կուսակցության գործողություններին հաջորդում է մեր հակաքայլը՝ վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ ու դասադուլ, վաղը շրջափակվում են բոլոր փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, ամեն ինչ, ինչ հնարավոր է: Ես դիմում եմ որպես ժողովրդի թեկնածու՝ բոլոր պետական ծառայողներին վաղը հայտարարում ենք տոտալ գործադուլ:
Այս պայքարը չի կարող չավարտվել հաղթանակով, չկա այդպիսի տարբերակ, ուղղակի գոյություն չունի»:

7or.am