Հայատյաց թուրք գործիչը՝ Թուրքիայի նախագահի թեկնածու
Թուրքիայի «Vatan» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը՝ առաջիկա նախագահական ընտրություններում։
Դիմումը ներկայացնելուց հետո Փերինչեքը գերագույն ընտրական խորհրդի շենքի դիմաց պատասխանել է լրագրողների հարցերին։
Նա տեղեկացրել է, որ իր թեկնածությունը ներկայացնելուց առաջ շուրջ 90․000 քաղաքացի է դիմել իրենց կուսակցությանը՝ նման առաջարկով։ Հայատյաց թուրք գործիչն իրեն հռչակել է ժողովրդի թեկնածու՝ համոզմունք հայտնելով, որ իր թեկնածության օգտին ժողովրդի շրջանում ավելի քան 100․000 ստորագրություն կարող է հավաքվել։ Ավելին, Փերինչեքը վստահ է, որ կարող է հաղթել ընտրություններում և դառնալ Թուրքիայի նախագահ։
Հիշեցնենք, որ Դողու Փերինչեքը Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտելու համար Շվեյցարական դատարանի առաջ կանգնած առաջին թուրք քաղաքական գործիչն է։

Աղբյուրը՝ ermenihaber.am