Լրահոս

16.02.2010 14:03

Ո՞րն է ողջամիտ ժամկետը

Ո՞րն է ողջամիտ ժամկետը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետների մասին, ասել է, թե սխալ է որոշակի ամիս և ամսաթիվ նշելը։

-Պետք է հետևել գործընթացին, ոչ թե կոնկրետ օրվան։ Մենք պետք է տեսնենք՝ դրակա՞ն ուղղությամբ են շարժվում, լճացե՞լ են, թե՞ հետընթաց է գրանցվում։ Եվ, կախված դրանից, ողջամիտ ժամկետը կարող է տարբեր լինել,-նշել է նա։

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե գործընթացում այժմ դինամիկա կա՞, թե՞ սառեցում է՝ ասել է, որ ՀՀ նախագահն իր ուղերձով լիցք է հաղորդել գործընթացին, և մնում է սպասել, թե ինչ արձագանք կլինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։