Մի քիչ դժվար է լինում հեղափոխական «պաթոսից» դուրս արտահայտվել հեղափոխական ժամանակներում, բայց դա պետք է՝ վասն հեղափոխության։ Սովորաբար եթե նույնիսկ ինչ-որ բան էլ մարդկանց աչքին ալա-բուլա է երևում, չեն արտահայտվում, քանի որ․
ա․ վախենում են հեղափոխական լայն զանգվածների «անեծքներից»
բ․ հեղափոխությունից «ակնկալիքներ են» ունենում
գ․ «հրապուրված» են լինում և չնկատելու են տալիս այն ինչը ակնհայտ է, բայց չի բխում հեղափոխության իրենց պատկերացրած շահերից։
Հիմա, քանի որ իմ «սպառազինության» տակ ունեմ հակաանեծքային պաշտպանության դարերի խորքից եկող նորագույն և առաջադեմ համակարգ, հեղափոխությունից «ակնկալիքներ» չունեմ ու մնալով սիրո ուղեծրում՝ վաղուց արդեն դուրս եմ եկել հրապուրանքների տարիքից, ինձ թույլ կտամ մի քանի բան ասել՝ առանց գերագույն ճշմարտությունը իմացողի պոզա ընդունելու։
Ասվում է՝ Նիկոլը հիմա չունի իշխանությունը վերցնելու դիսկուրս այլ արդար ընտրությունների կազմակերպման, եթե դա այդպես է ապա ժողովրդական շարժման ալիքը պետք է օգտագործվի հենց այդպիսի հստակ մեխանիզմներ մշակելու և ներդնելու համար։ Դա անելու համար վարչապետի պոզիցիան լավագույնը չէ, իսկ իր դեպքում նույնիսկ խոցելի է, քանի որ իր հիմնական ռեսուրսը ժողովրդական ալիքն է, որը նաև հետ գնալու խասիաթ ունի, իսկ առանց ժողովրդական ալիքի նույնիսկ ամենակատարյալ ընտրական օրենսգիրքը անընդունակ է լինելու դիմադրել ընտրությունների հնարավոր կեղծման մեխանիզմին։
Ի վերջո, ժամանակին իրենք, այլ ոչ թե ես եմ ասել, որ ժողովուրդի էական մասը «համբալ» էր ու ընտրեց ՀՀԿ-ին։ Առանց ժողովրդական ալիքի աջակցության, իսկ ալիքի մարման հավանականությունը շատ մեծ է, քանի որ ակնկալիքները մեծ են և այս պահին երկիրը չունի էական տնտեսական ռեսուրսներ հեղափոխական ժամանակներին հատուկ սոցիալական վայրիվերումներ թույլ չտալու համար, ինչ-որ ժամանակ հետո, մինչև նոր ընտրություններ, նա կարող է և չլինել «ժողովրդի վստահությունը վայելող» թեկնածու, ինչը առիթ կտա ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին և նույնիսկ լուսավորենց ու «Հանրապետությանը» շատ հեշտ և առանց ափսոսանքի հրաժարվել նրանից՝ «ժողովրդական շարժման» միջոցով, և առաջադրել «ժողովրդի վստահություն վայելող» նոր թեկնածու։ Թերևս, լավագույն տակտիկան թե՛ իրենց, թե՛ երկրի համար կլիներ մի չեզոք և ժամանակավոր թեկնածուի առաջադրումը՝ գումարած իրենցից առաջադրված փոխվարչապետ և էլի այնպիսի լծակներ, որոնք վարչական պոզիցիայից թույլ կտար ընտրությունների վերահսկում։ Մինչև ընտրություններ ընկած ժամանակը կօգտագործվեր նոր իրողություններից բխող նոր թիմի և ծրագրերի ձևավորման վրա, ինչը էականորեն կբարձրացներ հաջողության հնարավորությունը։ Բայց, ինչևիցե, իրենք կարծես՝ ուրիշ տակտիկա և հաշիվարկներ ունեն։ Սա իմ վերջին «հակահեղափոխական» ստատուսն էր Մայիսի 1-ից առաջ, եթե արտառոց ոչինչ տեղի չունենա։ Պահյա պահպանյա զՀանրապետությունս Հայաստանի։
Հեղափոխական «պաթոսից» դուրս
Մի քիչ դժվար է լինում հեղափոխական «պաթոսից» դուրս արտահայտվել հեղափոխական ժամանակներում, բայց դա պետք է՝ վասն հեղափոխության։ Սովորաբար եթե նույնիսկ ինչ-որ բան էլ մարդկանց աչքին ալա-բուլա է երևում, չեն արտահայտվում, քանի որ․
ա․ վախենում են հեղափոխական լայն զանգվածների «անեծքներից»
բ․ հեղափոխությունից «ակնկալիքներ են» ունենում
գ․ «հրապուրված» են լինում և չնկատելու են տալիս այն ինչը ակնհայտ է, բայց չի բխում հեղափոխության իրենց պատկերացրած շահերից։
Հիմա, քանի որ իմ «սպառազինության» տակ ունեմ հակաանեծքային պաշտպանության դարերի խորքից եկող նորագույն և առաջադեմ համակարգ, հեղափոխությունից «ակնկալիքներ» չունեմ ու մնալով սիրո ուղեծրում՝ վաղուց արդեն դուրս եմ եկել հրապուրանքների տարիքից, ինձ թույլ կտամ մի քանի բան ասել՝ առանց գերագույն ճշմարտությունը իմացողի պոզա ընդունելու։
Ասվում է՝ Նիկոլը հիմա չունի իշխանությունը վերցնելու դիսկուրս այլ արդար ընտրությունների կազմակերպման, եթե դա այդպես է ապա ժողովրդական շարժման ալիքը պետք է օգտագործվի հենց այդպիսի հստակ մեխանիզմներ մշակելու և ներդնելու համար։ Դա անելու համար վարչապետի պոզիցիան լավագույնը չէ, իսկ իր դեպքում նույնիսկ խոցելի է, քանի որ իր հիմնական ռեսուրսը ժողովրդական ալիքն է, որը նաև հետ գնալու խասիաթ ունի, իսկ առանց ժողովրդական ալիքի նույնիսկ ամենակատարյալ ընտրական օրենսգիրքը անընդունակ է լինելու դիմադրել ընտրությունների հնարավոր կեղծման մեխանիզմին։
Ի վերջո, ժամանակին իրենք, այլ ոչ թե ես եմ ասել, որ ժողովուրդի էական մասը «համբալ» էր ու ընտրեց ՀՀԿ-ին։ Առանց ժողովրդական ալիքի աջակցության, իսկ ալիքի մարման հավանականությունը շատ մեծ է, քանի որ ակնկալիքները մեծ են և այս պահին երկիրը չունի էական տնտեսական ռեսուրսներ հեղափոխական ժամանակներին հատուկ սոցիալական վայրիվերումներ թույլ չտալու համար, ինչ-որ ժամանակ հետո, մինչև նոր ընտրություններ, նա կարող է և չլինել «ժողովրդի վստահությունը վայելող» թեկնածու, ինչը առիթ կտա ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին և նույնիսկ լուսավորենց ու «Հանրապետությանը» շատ հեշտ և առանց ափսոսանքի հրաժարվել նրանից՝ «ժողովրդական շարժման» միջոցով, և առաջադրել «ժողովրդի վստահություն վայելող» նոր թեկնածու։ Թերևս, լավագույն տակտիկան թե՛ իրենց, թե՛ երկրի համար կլիներ մի չեզոք և ժամանակավոր թեկնածուի առաջադրումը՝ գումարած իրենցից առաջադրված փոխվարչապետ և էլի այնպիսի լծակներ, որոնք վարչական պոզիցիայից թույլ կտար ընտրությունների վերահսկում։ Մինչև ընտրություններ ընկած ժամանակը կօգտագործվեր նոր իրողություններից բխող նոր թիմի և ծրագրերի ձևավորման վրա, ինչը էականորեն կբարձրացներ հաջողության հնարավորությունը։ Բայց, ինչևիցե, իրենք կարծես՝ ուրիշ տակտիկա և հաշիվարկներ ունեն։
Սա իմ վերջին «հակահեղափոխական» ստատուսն էր Մայիսի 1-ից առաջ, եթե արտառոց ոչինչ տեղի չունենա։ Պահյա պահպանյա զՀանրապետությունս Հայաստանի։
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից