Նիկոլ Փաշինյանի հրատապ հայտարարությունը․ գիշերային ժողովի ընթացքում ՀՀԿ-ականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀԿ-ականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները, որպեսզի ժողովրդի թեկնածուն չընտրվի վարչապետ ԱԺ ընտրությունների արդյունքում»:
Նախօրեին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել մայիսի 1-ին բողոքի ոչ մի գործողություն չանել, այլ ժամը 11։00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում՝ տոնելու հաղթանակը։ Սակայն, այս նոր զարգացումները փոխել են իրավիճակը, և այժմ Փաշինյանը կոչ է անում առավոտվանից 100 հազարներով հավաքվել Հանրապետության հրապարակում, որպեսզի ի ցույց դրվի քաղաքացու կամքն ու աջակցությունը:
«Սա պետք է, որպեսզի կարողանանք տապալել նորպլանը,-ընդգծել է նա,-Ես համոզված եմ, որ ժողովրդի կամարտահտության միջոցով կկարողանանք սցենարի առաջ կանգնել»:
Նիկոլ Փաշինյանի հրատապ հայտարարությունը․ գիշերային ժողովի ընթացքում ՀՀԿ-ականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀԿ-ականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները, որպեսզի ժողովրդի թեկնածուն չընտրվի վարչապետ ԱԺ ընտրությունների արդյունքում»:
Նախօրեին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել մայիսի 1-ին բողոքի ոչ մի գործողություն չանել, այլ ժամը 11։00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում՝ տոնելու հաղթանակը։ Սակայն, այս նոր զարգացումները փոխել են իրավիճակը, և այժմ Փաշինյանը կոչ է անում առավոտվանից 100 հազարներով հավաքվել Հանրապետության հրապարակում, որպեսզի ի ցույց դրվի քաղաքացու կամքն ու աջակցությունը:
«Սա պետք է, որպեսզի կարողանանք տապալել նոր պլանը,-ընդգծել է նա,-Ես համոզված եմ, որ ժողովրդի կամարտահտության միջոցով կկարողանանք սցենարի առաջ կանգնել»:
Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am